Սպասվում է թաց ձյուն և ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0․․․-1 աստիճանի սահմաններում


Սպասվում է թաց ձյուն և ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0․․․-1 աստիճանի սահմաններում
Մայիս 24 13:00 2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է․ «Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0․․․-1 աստիճան ցրտի սահմաններում»։