Չարենցավանում 32-ամյա երիտասարդը կրшկել է 20-ամյա կնոջ վրա


Չարենցավանում 32-ամյա երիտասարդը կրшկել է 20-ամյա կնոջ վրա
Մայիս 24 12:28 2022

Մայիսի 23-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Չարենցավան» բժշկական կենտրոնում վիճաբանություն է և հայհոյանքներ են հնչում: Այս մասին հայտնում ՀՀ ոստիկանությունը։

«Հիվանդանոց մեկնած ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 32-ամյա երիտասարդը իրեն ամրակցված «GAMO» հրացանից կրակել է 20-ամյա կնոջը՝ պատճառելով վնասվածք:

 

Երիտասարդը ներկայացել է Չարենցավանի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել է հրացանը:
Նախապատրաստվում են նյութեր»,ասված է հաղորդագրության մեջ: