Պատգամավորներն ԱԳՆ շենքում են․ արտաքին գործերի փոխնախարարը հրաժարվում է ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում


Պատգամավորներն ԱԳՆ շենքում են․ արտաքին գործերի փոխնախարարը հրաժարվում է ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում
Մայիս 24 11:16 2022

Ազգային ժողովի մի քանի ընդդիմադիր պատգամավորներ այս պահին արտաքին գործերի նախարարության շենքում են։ Մուտքի մոտ ոստիկանների հետ բախումից հետո միայն մի քանի պատգամավորի թույլ են տվել մտնել շենք։ Պատգամավորները ցանկանում են աշխատակիցներից լսել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ ԱԳՆ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանից պատգամավորները պահանջում են բառացի ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Փոխարտգործնախարարը հրաժարվում է արտաբերել հետևյալ նախադասությունը․ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։