Քննչական կոմիտեի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում այս պահին կատարում են խուզարկություն, փնտրում են թմրանյութ․Բաբայան


Քննչական կոմիտեի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում այս պահին կատարում են խուզարկություն, փնտրում են թմրանյութ․Բաբայան
Մայիս 24 09:25 2022

Քննչական կոմիտեի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում այս պահին կատարում են խուզարկություն, փնտրում են թմրանյութ: Այս մասին ֆեյսբուքի իկր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Զարմանալու ոչինչ չկա, նրանք հանգիստ կարող էին նաև Իսկանդեր փնտրել Արսենի գրպանում:

 

Թուրքական իշխանության հայաստանյան ներկայացուցչության հրահանգով իրականացվող այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ, վախեցնելով կանխել սպասվող իշխանափոխությունը:

Արսենին վախեցնել չեք կարող և դա դուք հրաշալի գիտեք:
Արսեն ջան, սրանք քեզ ուժ են տալիս, ընդունիր դա»,-գրել է նա։