Հայաստանն ու Ադրբեջանը հասել են բանակցությունների վերջնական փուլին. Ընդ որում, ամեն ինչ կրկին ընթանում է հօգուտ Ադրբեջանի. քաղաքագետ


Հայաստանն ու Ադրբեջանը հասել են բանակցությունների վերջնական փուլին. Ընդ որում, ամեն ինչ կրկին ընթանում է հօգուտ Ադրբեջանի. քաղաքագետ
Մայիս 23 13:30 2022

Փաշինյանի, Ալիևի և Միշելի երրորդ բրյուսելյան հանդիպման ընթացքում կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Այս մասին ֆեյսբուքում գրել էքղաքագետ Հրանտ Մելիք -Շահնազարյանը.

«Կարդում եմ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը և տեսնում, որ մի շարք հարցերում, օրինակ, ճանապարհների բացում և կոմունիկացիաների ապաշրջափակում, Հայաստանն ու Ադրբեջանը հասել են բանակցությունների վերջնական փուլին։ Ընդ որում, ամեն ինչ կրկին ընթանում է հօգուտ Ադրբեջանի։ Դիսբալանսն ակնհայտ է։

 

Բայց ամենակարևորն այն է, որ հիմա արդեն կարող ենք արձանագրել՝ հայ-ադրբեջանական բանակցությունների նոր ֆորմատը կայացած փաստ է։ Կոչենք այն «Բրյուսելյան ֆորմատ»»։