Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով


Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով
Մայիս 22 15:32 2022

 

Բրյուսելում հայ համայնքի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։ Նա առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։