«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը». Էդուարդ Շարմազանով


«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը». Էդուարդ Շարմազանով
Մայիս 22 15:30 2022

 

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էձջում գրում է․ «Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսսելում պետք է ասի.

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

 

Արցախի 100-ից ավել բնակավայրեր օկուպացված են։

Շուշին եւ Հադրութը պետք է դեօկուպացվեն։

 

Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։

Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից։

Անթույլատրելի է առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամբողջական ամրագրման ու իրականացման մտնել սահմանագծման ու սահմանազատման հարցերի մեջ։

Կարգավորումը կարող է լինել բացառապես հայտնի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա։

Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիեւի հետ հանդիպմանը։

Նիկոլն այս կետերը չի հնչեցնելու, քանի ոդ առաջնորդվում է ոչ թե Հայաստանի ու Արցախի, այլ թուրք-ադրբեջանական օրակարգով»։