Օձունում կայծակի հարվածից հրդեհ է բռնկվել. վնասվել են տներից մեկի պատուհանները, տանիքը, կենցաղային տեխնիկան


Օձունում կայծակի հարվածից հրդեհ է բռնկվել. վնասվել են տներից մեկի պատուհանները, տանիքը, կենցաղային տեխնիկան
Հուլիս 15 23:49 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 15-ին, ժամը 20:19-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձուն գյուղի թիվ 2 դպրոցի մոտակայքում գտնվող տան գազատար խողովակը կայծակից վնասվել է, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել են գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքը (մոտ 110 քմ), պատուհանները, գազի հաշվիչը, հեռուստացույցը, համակարգիչը, սառնարանը, լվացքի մեքենան և մոտակա տան գազի հաշվիչը, հեռուստացույցը, արբանյակային ալեհավաքը. տուժածներ չկան:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է գյուղապետին. պատճառված վնասի չափը ճշտելու համար կստեղծվի հանձնաժողով: