60-ամյա կինը բանկի սպասասրահից գողացել էր 170 000 դրամ


60-ամյա կինը բանկի սպասասրահից գողացել էր 170 000 դրամ
Մայիս 21 18:21 2022

Մայիսի 20-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայի բանկերից մեկի սպասասրահում բազմոցին դրված իր պայուսակից գողացել են 170 000 դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միոջացռումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը:

 

60-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր»,-ասված է հաղորդագրության մեջ: