Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը


Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը
Մայիս 21 17:07 2022

ՊՊԾ նախկին աշխատակից, Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Արսեն Բաբայանը տելեգրամյան իր ալիքում հայտնել է այս մասին՝ նշելով.

«Այնքան անհեթեթ գործ է կարվել, որ նույնիսկ կեղծիքով չկարողացան ձերբակալել»։

 

Հիշեցնենք, որ համացանցում ավելի վաղ տեսանյութեր էր տարածվել, որտեղ երում է, թե ինչպես են անձանց գումար տալիս։ Թեև տեսանյութը ակնհայտորեն նկարահանվել է ձմռանը և որևէ կապ չի կարող ունենալ Երևանում իրականացվող ակցիաների հետ, իշխանական քարոզիչները դա ներկայացնում էին որպես՝ ակցիաներին մասնակցության համար քաղաքացիներին շահագրգռելու դեպք։

Քրեական ոստիկանության վարչության ծառայողները՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն են իրականացրել Արամ Գրիգորյանի բնակարանում, ապա՝ բերման ենթարկել վերջինիս՝ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք, որտեղից էլ Գրիգորյանին տեղափոխել են ՔԿ Երևան քաղաքի վարչություն։