ՊՊԾ նախկին աշխատակից, Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանին բերման ենթարկելու որոշում կայացվեց։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նշենք, որ համացանցում ավելի վաղ տեսանյութեր էր տարածվել, որտեղ երում է, թե ինչպես են անձանց գումար տալիս։ Թեև տեսանյութը ակնհայտորեն նկարահանվել է ձմռանը և որևէ կապ չի կարող ունենալ Երևանում իրականացվող ակցիաների հետ, իշխանական քարոզիչները դա ներկայացնում էին որպես՝ ակցիաներին մասնակցության համար քաղաքացիներին շահագրգռելու դեպք։
Ոստիկանության քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն են իրականացնում Արամ Գրիգորյանի բնակարանը և փնտրում են հավաքի մասնակիցների ցուցակներ, ինչը փաստաբան Երվանդ Վարոսյանի գնահատմամբ՝ ծիծաղելի է։ Նա ընդգծեց, որ գումարը տրվել էր մուրացկաններին՝ ձմռանը։
Խուզարկության ընթացքում իրավապահները ոչինչ չեն հայտնաբերել բնակարանում, սակայն որոշում է կայացվել՝ Գրիգորյանին բերման ենթարկելու, ինչը Վարոսյանի դիտարկմամբ՝ տրամաբանական չէ։










