Բռնազավթված Շուշիում թշնամին կառուցում է առաջին բնակելի համալիրը


Բռնազավթված Շուշիում թշնամին կառուցում է առաջին բնակելի համալիրը
Մայիս 19 17:10 2022

Մի քանի օրից Շուշիում կսկսվի առաջին բնակելի համալիրի շինարարությունը։  Այս մասին բռնազավթված հայկական Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Այդին Քերիմովը. հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

Նա նշել է, որ Շուշիում «կյանքի վերականգնման աշխատանքները շարունակվում են արագ տեմպերով»։ «Շուշիում հիվանդանոցի և միջնակարգ դպրոցի կառուցման գործընթացն արդեն արագանում է, քաղաքի կյանքը վերականգնվում է»,- ասել է Քերիմովը։