«Ոստիկանության մի խումբ բարձրաստիճան ծառայողներ վերջնականապես խզել են իրենց կապը օրենքի ու օրինականության հետ…»


«Ոստիկանության մի խումբ բարձրաստիճան ծառայողներ վերջնականապես խզել են իրենց կապը օրենքի ու օրինականության հետ…»
Մայիս 18 19:44 2022

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանության վերջին օրերի գործելաոճը՝ մարդկանց՝ այդ թվում անչափահասներին, ծեծելով բերման ենթարկելը, քաղաքացիների ավտոմեքենաները խլելն ու չվերադարձնելը, իսկ կատարվածի վերաբերյալ հանցագործության հաղորդումները ներքին անվտանգության վարչությունում քննարկելու և լղոզելու փորձերը հաստատում են այն պնդումները, որ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան ծառայողներ վերջնականապես խզել են իրենց կապը օրենքի ու օրինականության հետ…

Առաջարկում եմ վերադառնալ օրինականության դաշտ, քանի որ առաջին հերթին դա պետք է ձեզ, իսկ դատախազությանը միջնորդում եմ՝ հսկողություն սահմանել հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման օրենքով նախատեսված կարգի պահպանման նկատմամբ»: