«Ինձ խեղդելпվ բերման էին ենթшրկում, բայց իմ պայքարից հետ չեմ կանգնելու». անչափահաս տղա (տեսանյութ)


«Ինձ խեղդելпվ բերման էին ենթшրկում, բայց իմ պայքարից հետ չեմ կանգնելու». անչափահաս տղա (տեսանյութ)
Մայիս 18 18:54 2022

Ոստիկանության ծառայողները շարունակում են իրենց բռնի գործողությունները՝ խաղաղ ակցիայի այդ թվում անչափահաս մասնակիցների նկատմամբ։

«Առավոտյան ժամը 8-ին, երբ մենք Պրասպեկտում բողոքի խաղաղ ակցիա էինք իրականացնում, ինձ առաջին անգամ փորձեցին բերման ենթարկել։ Այդ անգամ չստացվեց, երկրորդ անգամ, արդեն, խեղդելով նստեցնում էին ոստիկանական մեքենան, որ բերման ենթարկեն, որտեղից տեղափոխեցին Շենգավիթի բաժին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում, Ֆրանսիայի հրապարակից, պատմում է անչափահաս՝ 16 ամյա Դավիթը։ Վերջինս միացել է Դիմադրության շարժման հայտարարած դասադուլի կոչին և դուրս եկել՝ պայքարելու, իր խոսքերով ասած՝ Արցախի, Հայաստանի և մեր վտանգված ապագայի համար։

 

Լրատվականի հետ զրույցի ընթացքում Դավիթը պատմել է՝ նկատել է, որ ոստիկանական ուժերի կողմից խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցող անչափահասները հատուկ թիրախավորված խավ են դարձել,

«Հատկապես կարմիր բերետավորների մեջ կա մեկը, որ ընդգծված կոպիտ տոնով է խոսում մեր հետ և, ամեն անգամ, առիթը բաց չի թողնում մեզ բռնի ուժով բերման ենթարկելու համար, սակայն, նրանց պետք է տեղեկացնեմ, որ այդ ամենը չի փոխում իմ վճռականությունը՝ պայքարելու մեր հայրենիքի համար։ Ես կոչ եմ անում իմ հասակակիցներին՝ միանալ դասադուլի կոչին և գալ այստեղ՝ միասին պայքարելու»,- ասում է 16 – ամյա Դավիթը։

Մանրամասները՝ տեսանյութում