Մնում է հասկանալ՝ այս այլանդակությունը Նիկո՞լն է ղեկավարում, թե՞՝ Խաչատուր Սուքիասյանը․ Գեղամ Նազարյան


Մնում է հասկանալ՝ այս այլանդակությունը Նիկո՞լն է ղեկավարում, թե՞՝ Խաչատուր Սուքիասյանը․ Գեղամ Նազարյան
Մայիս 18 13:19 2022

ԱԺ «Հայաստան» խմբակցությա պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ուշադրություն. Վարչախումբը ձերբակալել է հերոս Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին, մտադիր է ձերբակալել նաեւ հորեղբորը։ Եւ սա Արարատնյուզ ի հերթական ուղղորդող հոդվածից հետո։

Ռեժիմը խրխռո՞ւմ է։ Չեմ կարծում։ Ռեժիմ այլեւս չկա։ Ու մնում է հասկանալ, այս այլանդակությունը նիկոլն է ղեկավարում, թե խաչատուր սուքիասյանը, իր Արարատնյուզով ուղղորդող հոդվածներ հրապարակելով։
 
Հայեր, հայաստանցիներ, օտարերկրյա դեսպանություններ, հկներ, կուսակցություններ, հասկանո՞ւմ, գիտակցո՞ւմ եք ի չ է եղել. ձերբակալել են հերոսի հորը։ Ավելին, Գարիկը եւ Աստղը երեխայի են սպասում։ Դուք հիմա պատկերացնո՞ւմ եք Աստղի վիճակը։
 
Բոլորս դեպի Ֆրանսիայի հրապարակ»։