Աբաջյանների ընտանիքի՝ փափուկ պահած դուստրն է. էս աղջիկն ամեն օր, ամեն ժամի դրսում է


Աբաջյանների ընտանիքի՝ փափուկ պահած դուստրն է. էս աղջիկն ամեն օր, ամեն ժամի դրսում է
Մայիս 18 10:20 2022

Գոհար Սրապիոնյանն իր ֆեյսբուքյան  էջում գրել է․ 

«Սրբուհին է:

Աբաջյանների ընտանիքի՝ փափուկ պահած դուստրը: էս աղջիկն ամեն օր, ամեն ժամի դրսում է: Փողոց փակելիս, երթերին, հավաքներին:Ինձ համար նրբության ու խրոխտության անհավանական ճիշտ խառնուրդի իկոն է:
 
Հոր մեջքին միշտ սպիտակ խաչն է, ուսերին՝ փոքր քույրը, տատիկն էլ է ամեն օր դրսում, ասում է՝ «գամ, տեր կանգնեմ ձեզ, էրեխեք», մայրն էլ՝ Ani Abajyanը, ինձ համար զտարյուն, ազնվական հայ կնոջ ամենաճիշտ կերպարն է:
 
էս դեռահաս աղջկան էլ են հայավարի, փափուկ, բայց նաև՝ ճիշտ մեծացրել, որ հասկանա՝ պետք լինի՝ փողոց էլ պետք է փակի, նրա մեջ հայրենիք են ներարկել, ոչ թե շուրթեր ներարկելու փափագ, ամենակրիտիկական պահին էլ մոր մոտ առաջին հերթին հայ մնալու, հետո նոր՝ մայրական բնազդն է արթնանում:
 
Ու նրա մոր՝ Անիի պես Սոսե մայրիկներն են պահել ու պահելու Հայրենիքս:
 
Նայեք Սրբուհու դեմքին:
 
Ամեն ինչ գրված է:
 
Ու նրա‘ն չի կարողանալու հաղթել խունտան:
 
Այս համառությունը կանգնեցնել ԱՆՀՆԱՐ Է:
 
Իսկ տատիկը, հա, ամեն օր մեզ տեր է կանգնում: Նույն համառն է, չի թողնում թրջվենք, սոված մնանք...
 
Ու էս մարդկանց, էս հրաշք ընտանիքը ես ճանաչում եմ ընդամենը շատ կարճ ժամանակ:
 
Բայց մենք ընտանիք ենք:
 
ԱՅՆ ՄԵԾ ՀԱՅԿԱԿԱՆ ընտանիքը,
 
Պլատոնի ասած այն քսան տոկոսը, որը ՍՏԻՊԵԼՈՒ Է, ՈՐ ԱԶԳՆ ԱՐԹՆԱՆԱ ՈՒ ՇՆՉԻ»: