Հшնցшգործ Նիկոլը գիտակցաբար, դիտավորյшլ մեր երեխեքին տարել է անհшվասшր կռվի ու կпտ пրել. Դավիթ Առուշանյանի մայր


Հшնցшգործ Նիկոլը գիտակցաբար, դիտավորյшլ մեր երեխեքին տարել է անհшվասшր կռվի ու կпտ пրել. Դավիթ Առուշանյանի մայր
Մայիս 17 16:05 2022

Հանցագործ Նիկոլը գիտակցաբար, դիտավորյալ մեր երեխեքին տարել է անհավասար կռվի ու կոտորել. Հիմա ուզում ենք ինքը պատասխան տա: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը: Փոխանցում է news.am-ը։ 

Նա նշեց, որ իրենց այս ատյանից այն ատյանն են ուղղորդում. «Գիտեն մեզ խաբե՞լ են ոչ: Այ կաբինետներում նստած բոլորին էլ ղարաբաղցու ասած՝ պրանած ունեմ: Մենք կասկած ունենք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է փախչի Մեհրիբանի շորերով, կարող է փախչի բաքու, Ստամբուլ: Ինքը պետք է գա մեր բոլորի ոտքը համբուրի: Էստեղ նստացույց ենք անելու, ինչքան պետք է: Դու մեր երեխքին տարել ես դիտվորյալ կոտերել, մեր հայրենիքը ծախել ես ւ շարունակում ես ծախել: Մենք փախչելու հնարավորություն չենք տալու»,-ասաց տիկին Լիդան: