«Ստացել ենք Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը». Վարազդատ Հարությունյան


«Ստացել ենք Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը». Վարազդատ Հարությունյան
Մայիս 17 15:37 2022

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Ստացել ենք Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը: Այն բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված: Անգամ պաշտպանական կողմի մի շարք դիրքորոշումների, ինչպիսիք են օրինակ` հուլիսի 1-ից հանցակազմի վերացումը, նյութական շահագրգռվածության հասցեատեր երկրորդ անձի բացակայությունը, քննությունից խուսափած չլինելը, ընդհարապես անդրադարձ չկա: Կրկնում եմ` ընդհանրապես:

Որոշումն իրենից ներկայացնում է ընդամենը քննիչի միջնորդության արտագրություն (copy-paste)` պնդումներ, որոնց հիմնավորումները բացակայում են:

Բնականաբար, անհապաղ կերպով վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու:

Առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»: