Բերման ենթարկվածների թիվը այնքան մեծ էր՝ 400-ից ավել քաղաքացի, որ մեր ընկերներին նաև Աշտարակի բաժանմունք են տարել. Մամիջանյան


Բերման ենթարկվածների թիվը այնքան մեծ էր՝ 400-ից ավել քաղաքացի, որ մեր ընկերներին նաև Աշտարակի բաժանմունք են տարել. Մամիջանյան
Մայիս 17 15:30 2022

Իշխանությունները տարածում են հերթական սուտը՝ իբր օրվա ընթացքում մեկից ավել անգամ վարչական իրավախախտման համար բերման ենթարկվելու դեպքում քաղաքացուն իրավունք ունեն պահել 72 ժամ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական գործիչ Հայկ Մամիջանյանը.

«Սա կատարյալ հիմարություն է: Խաղաղ անհնազանդության ժամանակ ոստիկանի իբր օրինական պահանջը չկատարելու համար քաղաքացուն կարող են պահել առավելագույնը 3 ժամ:

 

Որպես կանոն ոստիկանական բաժանմունքում արժանապատիվ քաղաքացիներին դիմավորում են փաստաբանները և այցելում ՀՀ ԱԺ պատգամավորները:

Նշեմ, որ այսօր բերման ենթարկվածների թիվը այնքան մեծ էր՝ 400-ից ավել քաղաքացի, որ մեր ընկերներին նաև Աշտարակի բաժանմունք են տարել»: