«Սոլո» բարի տնօրենը BMW-ով բախվել է ծառին, նրա դ ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները


«Սոլո» բարի տնօրենը BMW-ով բախվել է ծառին, նրա դ ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Մայիս 17 11:28 2022

Այսօր՝ մայիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 06։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Հրայր Դավթյանը իր վարած BMW 750 մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կանգառի համար նախատեսված ցուցանակին, տապալել այն, ապա բախվել բազալտե եզրաքարերին իսկ հետո՝ ծառին։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Դավթյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանում՝ Խանջյան փողոցում գործող հայտնի «Սոլո» բարի տնօրենն էր»-գրել է կայքը։