Բերման է ենթարկվել զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հայրը


Բերման է ենթարկվել զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հայրը
Մայիս 16 13:53 2022

Այսօր ավտոերթի ժամանակ բերման է ենթարկվել զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հայրը՝ Արթուր Ասոյանը։

Ազատ Ասոյանը զոհվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ՝ դիվերսիոն ներթափանցման ժամանակ, երբ առանց զենքի հերոսաբար կռվել էր 10-ից ավել ադրբեջանցիների հետ և ընկել հերոսի մահով։