Ով չենթարկվեց մեր պահանջին, բոլորին բերման ենք ենթարկելու. ոստիկանները Հաղթանակի կամրջի վրայից բերման ենթարկեցին ավտոերթի մասնակիցներին


Ով չենթարկվեց մեր պահանջին, բոլորին բերման ենք ենթարկելու. ոստիկանները Հաղթանակի կամրջի վրայից բերման ենթարկեցին ավտոերթի մասնակիցներին
Մայիս 16 11:20 2022

Հաղթանակի կամրջի վրա լարված իրավիճակ էր:

Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին «Դիմադրության» շարժման ավտոերթի մասնակիցներին և տեղափոխեցին ոստիկանական բաժանմունքներ:

 

Ոստիկաններից մեկը հայտարարեց՝ «ով չենթարկվեց մեր պահանջին, բոլորին բերման ենք ենթարկելու» և սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին:

Երթին մասնակցող երկու մեքենա էլ տեղափոխվեց տուգանային հրապարակ, ոստիկանը պատճառաբանեց, որ երթևեկության կանոններ են խախտվել: