Երևանում քաղաքացուց գողացել են Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը, ինչպես նաև ոսկյա վզնոց ու թևնոց


Երևանում քաղաքացուց գողացել են Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը, ինչպես նաև ոսկյա վզնոց ու թևնոց
Մայիս 16 00:39 2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:   

 

Այդ օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 61-ամյա Արթուր Ա.-ն և հայտնել, որ մայիսի 6-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Գեղամ Ա.-ն, համատեղ բնակվել է իր տանը, որի ժամանակ էլ մահճակալի տակ գտնվող իր պայուսակից գողացել է «Բայկալ-442» տիպի ատրճանակը:  

 

 

Նշված հասցե ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Արթուր Ա.-ն հայտնել է նաև, որ ատրճանակը լիցքավորված է եղել 4 հատ 9մմ տրամաչափի փամփուշտով և պայուսակում՝ բացի ատրճանակից, եղել է նաև ոսկյա վզնոց և թևնոց:  

 

  Գ. Շամշյանի տեղեկություններով, Արթուր Ա.-ն ատրճանակը ստացել է որպես պարգև՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից:

 

   Հիշեցնենք, որ տարիներ առաջ՝ 2016 թվականին, Երևանում գողացել էին նաև «Կադիլակ Սերոժ» մականվամբ՝ Շենգավիթի նախկին թաղապետ Սերգեյ Հովհաննիսյանին՝ որպես պարգև տրված ատրճանակը, որը նույնպես տրվել էր Արցախի Հանրապետության նախագահի կողմից: