«Նիկոլը հետս կռվել է ամենակեղտոտ ձևերով». Արթուր Համբարձումյան


«Նիկոլը հետս կռվել է ամենակեղտոտ ձևերով». Արթուր Համբարձումյան
Մայիս 15 16:20 2022

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի դեմ չեմ պայքարել: Միայն խոսել եմ: Դա եմ կարողացել, դա եմ արել: Ցավացրել եմ դրան, հազարավոր մարդկանց աչքերը բացել եմ: Լավ եմ արել:
Նիկոլը հետս կռվել է ամենակեղտոտ ձևերով: 
Դա է կարողացել, դա է արել: Լավ է արել: Ես դրա տիրոջ մերը:
Բայց մյուս կողմից էլ, ինչքան դրան հորդորեցի, որ թրաշվի, այդքան թրաշ պահողները թիվը գավառներում (ամենամեծ գավառը Երևանն է) ավելացավ: Ինչքան դրան հորդորեցի, որ սուտ չխոսի, ստախոսների թիվը հրապարակային դաշտում այդքան ավելացավ: 
Քաղաքականությունում կորպորատիվ էթիկետի դեմ խոսեցի, ստացանք թայֆաբազության նոր մակարդակ: 
Պոպուլիզմի դեմ խոսեցի, ստացանք ամբոխահաճո պերճախոսների նոր խմբաքանակ: 
Իմացեք, եթե ուժեղ ու արդար մեկը ազգի համար չվերցրեց պատասխանատվություն, ուրեմն եղածն էլ ենք կորցնելու: Ուրեմն կորելու ենք գրողի ծոցը: 
Смиритель.»: