Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց


Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
Մայիս 14 16:42 2022

Քիչ առաջ դատարանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց:

Այսօր` 17:30-ին, Ֆրանսիայի հրապարակում Համախմբման վրանի մոտ կլինի մամուլի ասուլիս, որի ժամանակ Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը, Էդգար Ղազարյանը և Մենուա Սողոմոնյանը կներկայացնեն մանրամասները, կմեկնաբանեն դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում է 5165 շարժումը: