Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում


Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
Մայիս 14 10:00 2022

Հանրապետության տարածքում`

Մայիսի 14-ին, 15-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 16-ին շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

 

Երևան քաղաքում՝

Մայիսի 14-15-ը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի երեկոյան ժամերից, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Եղանակը մայրաքաղաքում

 

Երևան քաղաքի մայիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.10C (1985թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.50C (2008թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.70C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ: