Փաշինյանի «թմբուկ խփողը»


Փաշինյանի «թմբուկ խփողը»
Մայիս 13 20:46 2022

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ դատավոր՝ Դավիթ Արղամանյանն է, ով երեկ կայացրել է Փաշինյանի անենաստոր պատվերների մեկը։

Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց չորրորդ փորձից

Այս օրերին ընդդիմադիրների հետապնդումները նորություն չեն։ Հարուցված են երկու տասնյակին մոտ շինծու քրեական գործեր, ժամ առ ժամ ձերբակալված կամ կալանավորված ընդդիմադիր ակտիվիստների թիվն ավելանում է։ Ընդ որում, իշխանությունը միացրել է ռեպրեսիվ մեքենան մանիպուլյացիայի ու սադրանքի բաղադրիչներով։
Բայց, սրանով հանդերձ, ՀՅԴ երիտասարդ ակտիվիստ Գերասիմ Վարդանյանի պատմությունը մի փոքր տարբերվում է։ Նրա կալանավորման առիթն, անկասկած, շարժման մեջ վերջինիս ակտիվությունն է, բայց Վարդանյանն անազատության մեջ է մի արարքի համար, որը վերաբերում է 2020թ-ի նոյեմբերի իրադարձություններին։ Բացի այդ, Գերասիմին իշխանությունը կարողացավ կալանավորել միայն չորրորդ փորձից, այն էլ իշխանության «սրտի դատավորի» ձեռամբ։

Փաշինյանի ծառան

Պարզվում է Նիկոլ Փաշինյանն ոչ միայն «շիշ բռնող», այլ նաև «թմբուկ խփող» ունի։ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ գրել է. «Գերասիմ Վարդանյանին կալանավորում է մի դատավոր՝ Դավիթ Արղամանյանը, ով 2018 թվականի հեղափոխության օրերին թմբուկ էր զարկում Նիկոլ Փաշինյանի համար»։

Կարծում ենք ամեն ինչ ասված է...

Վահրամ Բագրատյան

MediaHub.am



loading...