Շիրակի մարզի ռուսական կրակադաշտում արկի պшյթյունի հետևանքով 64-ամյա տղամարդը տեղում մшհшցել է


Շիրակի մարզի ռուսական կրակադաշտում արկի պшյթյունի հետևանքով 64-ամյա տղամարդը տեղում մшհшցել է
Մայիս 13 20:00 2022

Այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ և Հովունի գյուղերի միջնամասում գտնվող ռուսական «Կամխուտ»  կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել և, ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ, հայտնում է shamshyan.com-ը։  

 

Պարզվել է, որ  ժամը 15:30–ի սահմաններում նշված վայրում՝ ուսումնական կրակադաշտում, արկի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 64-ամյա Դերենիկ Տեփոյանը տեղում մահացել է:

 

Դեպքի վայր է ժամանել նաև քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ մահացածը Վահրամաբերդ գյուղում հովիվ էր:

 

 



loading...