Հայաստանում աշնանը կգործարկվի Shell խոշոր ընկերության բենզալցակայնների ցանցը


Հայաստանում աշնանը կգործարկվի Shell խոշոր ընկերության բենզալցակայնների ցանցը
Մայիս 13 14:52 2022

Հայաստանում  այս տարվա աշնանը բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը կգործարկի բենզալցակայանների ցանց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հայաստանում արդեն աշնանը կգործարկվի Shell բենզալցակայանների ցանցը»,-ասաց Քերոբյանը:

 
 
 
 

Ըստ նախարարի՝ ընկերությունը պատրաստվում է նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց բացել: Ծրագիրը կա դեռևս անցյալ տարվանից, հայկական կողմն իր հերթին փորձել է ամեն կերպ աջակցել, խնդիրների դեպքում օգնել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ին Հաագայում Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակում հանդիպել էր Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցած գործարարների թվում էր նաև Shell ընկերության ներկայացուցիչը: