«Ուսանող ոտքի՛»։ Երիտասարդի ձայնն ԵՊՀ-ում ակցիա է իրականացնում, փորձելով իրազեկելու միջոցով ոտքի հանել իրենց հասակակիցներին՝ միանալու անհնազանդության և բողոքի ակցիաներին։
Նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը ուսանողներին ասաց, որ իրենց սպասում է Ֆրանսիայի հրապարակում։ Նա հորդորեց ոտքի կանգնել, պայքարել ու դասադուլների միջոցով իրենց անհնազանդությունն արտահայտել իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ։
Նրանք Աբովյան փողոցում նստացույց սկսեցին, կոչ անելով քաղաքացիներին՝ միանալ իրենց պայքարին։
Ոստիկանները բռնի ուժով փորձեցին բերման ենթարկել նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանին։










