Այսօր՝ մայիսի 12-ին, Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Շուշիում (քաղաքն այժմ ադրբեջանցիները հռչակել են որպես իրենց, այսպես կոչված, «մշակութային մայրաքաղաք»-խմբ․), մեկնարկել է «Ղարիբյուլբյուլ» ֆոլկլորային 5-րդ միջազգային փառատոնը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբանը մասնակցել են փառատոնի բացման արարողությանը, հայտնում է ԱՊԱ-ն։