Զորամասերից մեկում անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ


Զորամասերից մեկում անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ
Մայիս 11 18:23 2022

Անցկացվել է մարտավարական զորավարժություն։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

«Մայիսի 11-ին N զորամիավորումում անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

 

Ըստ զորավարժության սցենարի՝ անձնակազմը վարել է հարձակողական մարտ, ոչնչացրել պայմանական հակառակորդի հիմնական խմբավորումներն ու սպառազինությունը և զբաղեցրել նպաստավոր բնագծեր։

Զորավարժության ընթացքում ստուգվել են հրամանատարների՝ արագ և նպատակային որոշումների կայացման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման ունակությունները, զինծառայողների պատրաստության մակարդակն ու առաջադրված խնդիրների կատարման կարողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։