Երևանի Աբովյան–Արամի փողոցների խաչմերուկից ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել ավտոերթի 15 մասնակից։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում չորս ուղղություններով ավտոերթ է իրականացվել:
Ավտոերթի մասնակիցները փորձել են շարունակել երթը Հանրապետության Հրապարակի հատվածում, սակայն ոստիկանները թույլ չեն տվել քաղաքացիներին իրականացնել իրենց խաղաղ ակցիան և բերման են ենթարկել քաղաքացիներին:










