Անապայում ՀՀ քաղաքացին փորձել է փրկել խեղդվող 5-ամյա դստերը, սակայն սիրտը կանգ է առել


Անապայում ՀՀ քաղաքացին փորձել է փրկել խեղդվող 5-ամյա դստերը, սակայն սիրտը կանգ է առել
Հուլիս 14 15:37 2017

Անապայի Վիտյազևո գյուղում ջրափրկարարները հայտնաբերել են տղամարդու և 5 տարեկան երեխայի մարմիններ: Տղամարդը ՀՀ քաղաքացի է եղել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Զոհերի հարազատները հայտնել են, որ երբ հայրը փորձել է փրկել խեղդվող 5-ամյա դստերը, նրա սիրտը կանգ է առել: Դեպքը տեղի է ունեցել  հուլիսի 8-ին, դեպքի վերաբերյալ հավելյալ մանրամասներ չեն հաղորդվում: