Մի տատիկ փողի վրա գրում էր «նիկոլ սուտասան», «նիկոլ դավաճան», «նիկոլ թուրք»


Մի տատիկ փողի վրա գրում էր «նիկոլ սուտասան», «նիկոլ դավաճան», «նիկոլ թուրք»
Մայիս 11 00:52 2022

Այսօր՝ երթի ընթացքում, մի պահ մտա սուպերմարկետ հեռախոսս լիցքավորելու, մեկ էլ տեսնեմ մի տատիկ՝ կանգնած տերմինալի դիմաց գրիչը ձեռքին թղթադրամների վրա ինչ-որ բան էր գրում.

Շատ հետաքրքրեց. մոտեցա, հետաքրքրվեցի.

-Տատի ջան, էդ ի՞նչ ես գրում գումարի վրա,-աչքի պոչով նայեցի թղթադրամին

-Կոմունալներն եմ մուծում բալես, փողի վրա էլ գրում եմ «նիկոլ սուտասան», «նիկոլ դավաճան», «նիկոլ թուրք». Ասեց գազը չի թանկանա՝ թանկացավ, ջուրը չի թանկանա՝ թանկացավ, հոսանքը չի թանկանա՝ թանկացավ:

Բան չունեի ավելացնելու, միայն ասեցի որ, շտկելու ենք տատի ջան, հե՛չ չնեղվես:

Հայկ Աթոյանի ֆեյսբուքյան էջից