Երգիչ Արամեն ընկերների և հարազատների հետ երեկ` հուլիսի 13–ին, Երևանի ժամանցային վայրերից մեկում տոնել է իր առաջնեկի 40 օրականը։ Համացանցում լուսանկարներ և տեսանյութեր են տարածվել։ Խնջույքին Արամեն և Աննան կատարել են իրենց զուգերգը` «Իմն ես»։
Հիշեցնենք, որ Արամեի և Աննայի դուստրը ծնվել է հունիսի 4–ին Էրեբունի բժշկական կենտրոնում։ Զույգը փոքրիկին տվել է Աննա Մարիա անունը։ Արամեն ցանկացել է, որ դուստրը սրբի անուն ունենա։