Երևանի տարբեր հատվածներից 35 քաղաքացի է բերման ենթարկվել


Երևանի տարբեր հատվածներից 35 քաղաքացի է բերման ենթարկվել
Մայիս 10 15:05 2022

Երևանի տարբեր հատվածներում իրականացվող ակցիաների ընթացքում 35 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ 

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։