«Դուք այնքան լավ տեսք ունեք». Թրամփը գովել է Ֆրանսիայի առաջին տիկնոջը (լուսանկարներ, տեսանյութ)


«Դուք այնքան լավ տեսք ունեք». Թրամփը գովել է Ֆրանսիայի առաջին տիկնոջը (լուսանկարներ, տեսանյութ)
Հուլիս 14 09:41 2017

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, գովել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի արտաքին տեսքը:

Facebook-ում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես են ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները զրուցում առաջին տիկինների հետ:

«Դուք այնքան լավ տեսք ունեք»,-ասել է Թրամփը՝ շրջվելով 64-ամյա տիկին Մակրոնի կողմը: Հետո նա նույնն ասել է Էմանուել Մակրոնին: Քիչ անց Թրամփը Ֆրանսիայի առաջին տիկնոջը «հիասքանչ» է անվանել:

Հավելենք, որ հատուկ այս հանդիպման համար տիկին Մակրոնը կրել է ամբողջությամբ սպիտակ զգեստ, որը համադրել է կապույտ բարձրակրունկներով: Մինչդեռ Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը նախապատվությունը տվել է ալ կարմիրին ու, դատելով լուսանկարներից, ամենևին էլ սխալ ընտրություն չի արել: