Մտել են ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ. փաստաբան


Մտել են ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ. փաստաբան
Մայիս 10 09:52 2022

Այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան բենիկ Գալստյանը:

«Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը»,-հավելել է նա: