Ցուցարարների մեջ ինձ բանակից խուսափածներ չեն հանդիպել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե բերման ենթարկված ցուցարարների տվյալները պետք է փոխանցել ՊՆ-ին՝ եռամսյա հավաքներին մասնակցելու համար։
«Չգիտեմ, թե իրական նպատակն ինչում է կայանում, բայց դա ցուցարարների հետ կապելը խոսում է այն մասին, որ դա իր ձևն է, որով փորձում է ինքնարտահայտման կամ մարդկանց կամքի արտահայտման վրա բռնանալ, ազդեցություն ունենալ կամ վախի տակ պահել, քանի որ հաշվառման վերցնելը, զեկուցագրերը և այլն, բոլորովին այլ կառույցների, այլ ֆունկցիաների հետ կապված խնդիրներ են, դա մինչև այսօր էլ կատարվել է և լավ է կատարվել։ Եթե Անդրանիկ Քոչարյանը պատկերացնում են ինչ-որ հաշվառմամբ այլ ձև, ինչու օրենսդրական փոփոխությունների նախագծով հանդես չի գալիս՝ խնդիրը ավելի արդյունավետ լուծելու համար։ Սա հերթական իր ոչ ճիշտ պահվածքի դրսևորումներից է, որով փորձում է որոշակի վախի ազդեցություն ունենալ այդ անձանց վրա, որոնք կարող են այդ ազդեցության տակ մնալ»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ցուցարարների մեջ իրեն բանակից խուսափածներ չեն հանդիպել։










