Օկուպացված Քաշաթաղում տեղի ունեցած վթարից ադրբեջանցի է մահացել


Օկուպացված Քաշաթաղում տեղի ունեցած վթարից ադրբեջանցի է մահացել
Մայիս 9 13:04 2022

Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանում «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր է շրջվել, ինչի հետևանքով վարորդ Նամիկ Սամեդովը տեղում մահացել է։ Ինչպես գրում է ադրբեջանական APAգործակալությունը, այդ մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։

Հետաքրքրական է, թե ինչու է ադրբեջանական գերատեսչությունը դեպքի մասին այսօր հաղորդում, եթե, ինչպես նշված է տարածած հաղորդագրության մեջ, այն տեղի է ունեցել մայիսի 6-ին։