Մեր ինքնությունը շարունակում է մնալ հաղթանակած, իսկ իրականությունը բարդ է. Արցախի ՄԻՊ


Մեր ինքնությունը շարունակում է մնալ հաղթանակած, իսկ իրականությունը բարդ է. Արցախի ՄԻՊ
Մայիս 9 12:32 2022

Մեր ինքնության և օրվա իրականության միջև անջրպետ է, խորը անջրպետ։ 

Մեր ինքնությունը շարունակում է մնալ հաղթանակած, իսկ իրականությունը բարդ է։

Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն։ Դարերն ապացուցել են, որ հնարավոր է, Գանձասարը վկա․․․ 

Մենք ո՞վ ենք, որ ասենք անհնար է։

Ինքնությունը կարող է իրականություն փոխել։

Թույլ չտանք, որ իրականությունը փոխի մեր ինքնությունը։

Հավերժ փա՜ռք ու խոնարհում հաղթանակած ինքնություն կերտածներին․․․

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից