Գյումրիի հանրահավաքի մասնակիցների թիվը՝ ըստ ԻՔՄ-ի


Գյումրիի հանրահավաքի մասնակիցների թիվը՝ ըստ ԻՔՄ-ի
Մայիս 8 18:30 2022

Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը հայտարարել էր այսօր՝ մայիսի 8-ին՝ 13:00, Գյումրիի Թատերական հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: 

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է որոշակի ուշացումով մեկնարկած հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 14:23-ի դրությամբ Թատերական հրապարակում գտնվել է շուրջ 1150 մարդ: 

Հարկ է նշել, որ հաշվարկի մեջ ընդգրկված չեն տարածքում գտնվող ոստիկանները և լրագրողները: 

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։