Անթույլատրելի է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռ նություն կիրառելու գործելաոճը․ հայտարարություն


Անթույլատրելի է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռ նություն կիրառելու գործելաոճը․ հայտարարություն
Մայիս 8 17:20 2022

Փաստաբանների պալատի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ՝ Պալատ) խորհուրդը, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիրչյանի, Ռուբեն Հակոբյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Մարինե Ֆարմանյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Մանե Կարապետյանի,

 

2022 թվականի մայիսի 8-ին, ուսումնասիրելով փաստաբանների, լրագրողների և այլ քաղաքացիների հրապարակային ահազանգերը, պարզել է, որ վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող խաղաղ հավաքների և քաղաքացիական ակցիաների ընթացքում ի հայտ են եկել Սահմանադրությամբ ամրագրված, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների աննախադեպ և համատարած խախտման ու ոտնահարման դեպքեր, որոնք ուղեկցվել են Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ ոչ իրավաչափ գործողություններով:

 
 

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը արձանագրել է հետևյալը.

Մասնավորապես, այս օրերին ծավալվող հավաքների, բողոքի ակցիաների և երթերի մասնակիցների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից «հասարակական կարգի պահպանության» անվան տակ իրականացվում են անհիմն և անօրինական գործողություններ, այդ թվում՝

առանց տարբերանշանների ոստիկանության ծառայողների ներգրավմամբ.

 
առանց հիմքի քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելով.
առանց հիմքի տրանսպորտային միջոցներն առգրավելով և անհիմն պահելով,
ոստիկանության ծառայողների հայհոյախառն և ժարգոնային խոսքերով,
ոչ անհրաժեշտ ու չհիմնավորված ֆիզիկական ուժի և ձեռնամարտի հնարքների կիրառմամբ,
անչափահասների և կանանց նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառմամբ:
Նշված գործողությունները, ի թիվս այլ քաղաքացիների,  իրականացվել են նաև մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների և լրագրողների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն օրեր շարունակ մեծ մտահոգությամբ հետևում է տեղի ունեցող գործընթացներին։