Նիկո՛լ, բավական է սուտ խոսես, հեռացիր. գյումրեցի դասախոս


Նիկո՛լ, բավական է սուտ խոսես, հեռացիր. գյումրեցի դասախոս
Մայիս 8 16:00 2022

 



Ի՞նչ է, հիմա մեր Տավուշն ու Սյունիքն էլ են գորշ ու մռայլ քաղաքներ, հանձնենք թուրքին, որքան կարելի է լռել: Եթե նամուս ու պատիվ ունես, արդեն վաստակել են դավաճանի անունը, այդ պիտակն արդեն կպել է քեզ ու քո կնոջը, ինչու ես ուզում երեխաներիդ էլ կպնի: Գյումրիում հանրահավաքի ժամանակ դիմելո Փաշինյանին, ասաց Շիրակի պետական համալսարանի դասախոս Երեմ Մալխասյանը:

«Թող հեռացիր, ժողովուրդը երաշխավորում է քո անվտանգությունը: Դու ոչ մեկին պետք չես, ոչ ոք չի ուզում իր ձեռքը կեղտոտել քեզ սպանելու համար: Հեռացիր և տուր իշխանությունը ժողովրդին, թող նա որոշի ինչպես կառավարել երկիրը»: