Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. տուժածի վիճակը գնահատվում է ծանր


Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. տուժածի վիճակը գնահատվում է ծանր
Հուլիս 14 10:29 2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունic հուլիսի 14-ին, ժամը 05:59-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է շտապօգնություն:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ին SUBARU 08 OUTBACK մակնիշի 33 OD 973 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Ա.) բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով Ա. Ա.-n ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: