«Բաքվում կարծում են, թե Գրիգորյանը «խախտել է դիվանագիտական էթիկետի կանոնները»»․ Սուրենյանց


«Բաքվում կարծում են, թե Գրիգորյանը «խախտել է դիվանագիտական էթիկետի կանոնները»»․ Սուրենյանց
Մայիս 8 10:42 2022

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Սոթքի ուղղությամբ ադրբեջանական երեկվա սադրանքն, ըստ ամենայնի, Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին օրերի հարցազրույցների պատասխանն էր։ Բաքվում կարծում են, թե Գրիգորյանը «խախտել է դիվանագիտական էթիկետի կանոնները» ու բացահայտել է հայ- ադրբեջանական փակ քննարկումների առարկան։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ են պնդում Բաքվում` մեր իշխանությունները ԼՂ խնդիրը երբեք չպետք է օգտագործեն ներքաղաքական նպատակներով։ Նույնը վերաբերում է ընդդիմությանը։ Ներքաղաքական նպատակներով արտաքին քաղաքականության զգայուն թեմաների շահարկումը որևէ օգուտ չի կարող տալ Հայաստանի բանակցային դիրքերին, փոխարենը ծնելու է անվտանգային ռիսկեր»։