«Այս պահին կրակոցները շարունակվում են, բնակավայրում կրակոցների ձայները լսելի են». Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար


«Այս պահին կրակոցները շարունակվում են, բնակավայրում կրակոցների ձայները լսելի են». Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար
Մայիս 7 16:45 2022

 

Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները հերթական սադրանքին են դիմել Գեղարքունիքի մարզում։ Թշնամին կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ՝ թիրախավորելով աշխատակիցներին, որի արդյունքում հանքավայրի աշխատակիցներից մեկը վիրավորվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Թշնամին կրակել է Սոթքի հանքավայրի ուղղությամբ, մեկ հոգի վիրավորվել է։ Այս պահին կրակոցները շարունակվում են։ Մեր բնակավայրում այդ կրակոցների ձայները լսելի են։ Այս պահին միայն այսքանը կարող եմ ասել»,- նշեց Հակոբ Ավետյանը։