Մայրաքաղաքից սկսված ալիքը տարածվում է ամբողջ Հայաստանում. Արթուր Վանեցյան


Մայրաքաղաքից սկսված ալիքը տարածվում է ամբողջ Հայաստանում. Արթուր Վանեցյան
Մայիս 7 14:32 2022

Վանաձորում ժողովուրդն արթնացել է։  Մայրաքաղաքից սկսված համաժողովրդական շարժումը տարածվել է ամբողջ Հայատանում։ Նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Համաժողովրդական շարժման կազմակերպիչներից Արթուր Վանեցյանը։

«Մենք որոշեցինք այսօր գալ Վանաձոր, վաղը լինելու ենք Գյումրիում, հետո նաև գնալու ենք այլ քաղաքներ։ Մենք ցանկանում ենք ժողովրդի հետ խոսել, իրազեկել և փոխանցել այն ոգին, որը կա մայրաքաղաքում»,-նշեց Արթուր Վանեցյանը։

 

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ ներկա իշխանությունները երկիրը տանում են վտանգավոր ուղղությամբ և կհասցնեն ծայրահեղ վիճակի, իսկ քաղաքացիներն իրազեկված չեն։ «Արհեսատական բաժանումները՝ սպիտակ, սև, նախկին, ծանր հետևանքներ են առաջացրել, քանզի բոլորս հայ ենք և մեր պայքարն ու նպատակը մեկը պետք է լինի»,-ասաց քաղաքական գործիչը։