«Դիմադրության» շարժման կանանց երթին մասնակցում են նաև երեխաներ


«Դիմադրության» շարժման կանանց երթին մասնակցում են նաև երեխաներ
Մայիս 7 14:23 2022

«Դիմադրության» շարժման կանանց երթին մասնակցում են նաև երեխաներ:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման ակցիների շրջանակներում Ֆրանսիայի հրապարակից տեղի է ունենում երթ՝ միայն կանանց և աղջիկների մասնակցությամբ:

Խորհրդանշական է, որ կանանց երթը երկու կողմից ուղեկցում են կին ոստիկաններ:

Երթն առաջնորդում են ընդդիմադիր կին պատգամավորները՝ Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Մկրտչյանը և այլք։